ՀայաստանՊատահար

Նոր մանրամասներ սեպտեմբերի 4-ին կնոջ առևանգման վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են սեպտեմբերի 4-ին կնոջ առևանգումն իրականացրած հանցավոր խմբի 5-րդ անդամի հայտնաբերման և ձերբակալման մասին։

Ինչպես ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, Երևանում կնոջ առևանգման վերաբերյալ վարույթով կալանավորվել էին 4 անձ։

Ըստ քննչականի՝ հանցավոր խմբի ևս մեկ անդամ լքել էր ՀՀ տարածքը և գտնվում էր Վրաստանում։ Անձը այսօր հայտաբերվել է Հայաստանում՝ Բագրատաշենի անցակետում, և ձերբակալվել, իսկ մեքենան, որով առևանգել էին կնոջը, հայտնաբերվել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի հանդամիջյան ճանապարհին։

ՀՀ քննչական կոմիտեում նախաքննությունը շարունակվում է:

Շուշան Ասրյան