
«Բարսելոնան» Էլ Կլասիկոյում 5։2 հաշվով հաղթեց «Ռեալին» ու դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր
Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Սուպերգավաթի շրջանակներում հաղթանակի հասավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ ու նվաճեց գավաթը։
Հանս-Դիտեր Ֆլիկը, ով «Բարսելոնան» գլխավորեց 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ, իր առաջին գավաթը նվաճեց կատալոնական ակումբի ղեկին։ «Բարսելոնան» 5։2 հաշվով առավելության հասավ «արքայական» ակումբի նկատմամբ։
Հանդիպման հաշիվը բացեց Կիլիան Մբապպեն խաղի 5-րդ րոպեին։ Չնայած հաշվի մեջ առաջ անցնելուն՝ «Բարսելոնան» 4 գոլ հեղինակեց առաջին խաղակեսում։ Գոլով աչքի ընկան Լամին Յամալը, Ռոբերտ Լևանդովսկին (11-մետրանոց), Ռաֆինյան և Ալեխանդրո Բալդեն։
Երկրորդ խաղակեսի հենց սկզբում «Բարսելոնան» 5-րդ գնդակն ուղարկեց Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։ Դուբլ ձևակերպեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։ Խաղի 57-րդ րոպեին «Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին վերջին հույսի խախտում թույլ տվեց ու հեռացվեց խաղադաշտից։ Տուգանային հարվածով «սերուցքայինների» հարձակվող Ռոդրիգոն հաշիվը 2։5 դարձրեց, սակայն Կառլո Անչելոտտիի սաները ավելին անել չկարողացան։
«Բարսելոնան» 15-րդ անգամ դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր։