
Տուգանքների վճարման նոր արտոնություններ․ ինչպես նվազեցնել տուգանքի չափը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների դեպքում տուգանքի գումարը կարող է զգալիորեն նվազել՝ էլեկտրոնային ծանուցման և վճարման նոր համակարգի շնորհիվ։
Քաղաքացիները կարող են գրանցվել roadpolice.am կայքում և ստանալ խախտումների մասին ծանուցումներ էլեկտրոնային փոստով։ Այս դեպքում տուգանքի չափը նվազում է 20 տոկոսով։
Եթե քաղաքացին վճարում է 20 տոկոսով նվազեցված տուգանքը 15 օրվա ընթացքում, տրամադրվում է նաև հավելյալ 30 տոկոս զեղչ։
Օրինակ, եթե տուգանքի նախնական գումարը 10,000 դրամ է, ապա էլեկտրոնային ծանուցման դեպքում այն նվազում է մինչև 8000 դրամ, իսկ 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում՝ 5600 դրամ։
Կարևոր է իմանալ՝ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը:
2024 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ էր մտել որոշում, ըստ որի տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում վճարման ենթակա տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով։ Այժմ ավելացել է նաև 30 տոկոս զեղչը։