
«Արևմուտքը չի ցանկանում Գազայում հրադադար հաստատել»․ Իրանի նախագահ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն անդրադառնալով Լիբանանում փեյջերների պայթյուններին, դրանք համարել է ևս մեկ ապացույց, որ Արևմուտքը չի ցանկանում Գազայում հրադադար հաստատել:
Այս իրադարձությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ չնայած արևմտյան պետությունները և ամերիկացիները պնդում են, որ ցանկանում են զինադադար, նրանք գործնականում լիարժեք աջակցություն են ցուցաբերում կույր հանցագործություններին և սպանություններին:
Պեզեշյանը պայթեցումը Լիբանանում ամոթ է համարում ռեժիմի արևմտյան աջակիցների, հատկապես ԱՄՆ-ի համար: Ըստ նրա՝ իրավիճակի լուծումը մուսուլմանների և իսլամական երկրների միասնության և համախմբվածության մեջ է։
Փեյջերների պայթյուններից առնվազն մեկ տասնյակ մարդ է մահացել և մոտ 3000 մարդ՝ վիրավորվել։ Իսկ ավելի ուշ կապի սարքերի պայթյուններից ավելի քան 20 մարդ զոհվեց, ևս 450-ը վիրավորվեց։
Լիբանանի կառավարությունը մեղադրել է Իսրայելին և խոստացել է բողոք ներկայացնել ՄԱԿ-ին հարձակման կապակցությամբ:
«Հեզբոլլահ»-ը խոստացել է, որ Իսրայելը «արդար պատիժ» կստանա հարձակումների համար։
Շուշան Ասրյան