Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին: Այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, քաղաքական երկխոսության խորացմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը շեշտել է խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներից խուսափելու և համաձայնեցված տեքստով ստորագրման կարևորությունը՝ միտված Հարավային Կովկասում հարատև խաղաղության ապահովմանը:

Երեկ Բաքվում Ջոշուա Հակի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, իբր Հայաստանի Սահմանադրության տեքստում առկա դրույթները փաստաթղթի ստորագրման հիմնական խոչընդոտն են։

Շուշան Ասրյան