ԱշխարհԱռողջություն

Չինաստանում չղջիկների մոտ կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել

Չինական թիմը հայտնաբերել է չղջիկների նոր կորոնավիրուս, որը կրում է կենդանիներից մարդու փոխանցման վտանգ։ Գիտնականները պարզել են, որ նոր վիրուսը, որը ստացել է HKU5-CoV-2 անվանումը, կարող է կապվել մարդու բջիջների ընկալիչների հետ՝ օգտագործելով նույն մեխանիզմը, ինչ COVID-19-ը։ Այս առանձնահատկությունը մեծացնում է վիրուսի՝ կենդանիներից մարդուն փոխանցման ռիսկը։

Չնայած այդ բացահայտմանը, գիտնականները նշում են, որ HKU5-CoV-2-ի տարածման վտանգը զգալիորեն ցածր է՝ համեմատած COVID-19-ի հետ։ Սակայն, նրանք շեշտում են, որ նման վիրուսների նկատմամբ պետք է շարունակական վերահսկողություն իրականացվի՝ հնարավոր ռիսկերից խուսափելու համար։

Հետազոտությունն իրականացվել է Գուանչժոուի գիտությունների ակադեմիայի, Ուհանի համալսարանի և Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի գիտնականների կողմից։ Հենց Ուհանի համալսարանի հետ էր կապվում նաև COVID 19-ի տարածումը աշխարհում։ Սակայն նրանք հայտարարել էին, որ COVID 19-ը առաջացել էր ոչ թե լաբորատորիայում, այլ բնության մեջ։