ՀայաստանՍպորտ

Հայ շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հաջող ելույթ են ունենում։

Չորս տուրերից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 3.5 միավորով կիսում է 2-8-րդ հորիզոնականները։ Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանն ու կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը հավաքել են 3 միավոր և գտնվում են առաջատարների շարքում։

4-րդ տուրում Մարիա Գևորգյանը կարևոր հաղթանակ է տարել՝ պարտության մատնելով Եվրոպայի գործող չեմպիոն Ուլվիյա Ֆաթալիևային (Ադրբեջան)։

Մրցաշարին մասնակցում է 125 շախմատիստ, այդ թվում՝ 9-ը Հայաստանից։ Մրցանակային ֆոնդը կազմում է 60 հազար դոլար։ Առաջնությունը մեկնարկել է մարտի 31-ին, եզրափակիչ պարտիաները նախատեսված են ապրիլի 12-ին։