ՀայաստանՍնունդ

«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ստուգումներ են իրականացվել Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող թռչնամսի արտադրամասում։ Ստուգման շրջանակում տեսչական խմբի կողմից իրականացվել է ապրանքային նմուշների վերցում և փոխանցում լաբորատոր հետազոտության։

ՍԱՏՄ տարածած հաղորդագրության համաձայն՝ «հավի միս պաղեցված» նմուշում հայտնաբերվել են ախտածին սալմոնելաներ, իսկ «հավի միս սառեցված» նմուշը չի համապատասխանում խոնավության զանգվածային մասի ցուցանիշով։ Երկու արտադրատեսակներն էլ չեն բավարարել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Հաշվի առնելով արձանագրված խախտումները՝ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ արտադրամասի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Որոշվել է նաև խախտումների վերացման համար սահմանել համապատասխան ժամկետ։