
Հոկեյի Հայաստանի հավաքականը համառ պայքարում հաղթեց մրցաշարի ֆավորիտ Ուզբեկստանի հավաքականին
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականն ապրիլի 14-ին Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի Աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց։ Մեր ընտրանին հաղթեց մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ Ուզբեկստանի հավաքականին:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակներ դարձան Սերգեյ Խուդյակովը և Մաքսիմ Կուզնեցովը։ Երկու գոլային փոխանցում կատարեց Սամվել Դավթյանը։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին և հանդիպման ելքը վճռվեց հետխաղյա բուլիտներով։ Մեր թիմը հաղթեց 2-0 հաշվով։
Լրացուցիչ ժամանակում Վալենտին Կովալենկոն հաղթական գոլի հեղինակ դարձավ։ Հանդիպման լավագույններից մեկը հայ դարպասապահ Արտյոմ Պուտուլյանն էր։ Նա 34 սեյվ կատարեց։
Առաջին տուրում Ուզբեկստանի հավաքականը13:3 հաշվով առավելության էր հասել Քուվեյթի նկատմամբ, իսկ Հայաստանի հավաքականը 24:3 հաշվով ջախջախել էր Մալայզիային՝ տանելով իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը:
Վաձիմ Գուսկովի գլխավորած Հայաստանի հավաքականը մրցաշարի առաջատարն է 5 միավորով։ Ապրիլի 16-ին Հայաստանի հավաքականը երրորդ տուրում կմրցի Քուվեյթի ընտրանու դեմ, որը 2 տուրից հետո վաստակել է 1 միավոր ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։
Մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Ուզբեկստանի, Քուվեյթի, Իրանի, Ինդոնեզիայի և Մալայզիայի հավաքականները։