Եվրաջասթն ու Հայաստանը ընդլայնում են գործակցությունը
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
Նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է Եվրաջասթի հետ գործակցությանը, սեպտեմբերի 23-ին «Աշխատանքային պայմանավորվածության» նախագծի ստորագրմանը, Հայաստանի և ԵՄ արդարադատության ոլորտի մարմինների միջև ստեղծված է գործակցությանը։
Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը շնորհավորել է Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի առիթով և կարևորել Եվրաջասթի-Հայաստանի գործակցությունը և ներկայացրել գործակցության ուղիներն ու հնարավորությունները։
Այսօրվա ստորագրված համաձայնագրի մասին որոշումն ընդունվել էր ավելի վաղ՝ կառավարության նիստում։ Գլխավոր դատախազի խոսքով՝ Եվրաջասթն ունի տեղեկատվական բազա, որտեղ հասանելի են գույքերի վերաբերյալ տվյալներ, որոնք քրեական վարույթի շրջանակներում Հայաստանն իրավունք ունի հայցել ու ստանալ։
Շուշան Ասրյան
