
Թուրքական հեռուստաալիքով առաջին անգամ կհեռարձակվի հայկական սերիալ
Թուրքիայում գործող «Լույս TV» հեռուստաալիքը շուտով կցուցադրի հայկական արտադրության սերիալ։ «4 չարաճճիները» («4 afacan çocuk») կդառնա առաջին հայկական հեռուստասերիալը, որը կհեռարձակվի այդ երկրի տարածքում։
Հաղորդվում է, որ սերիալը կլինի հայերեն՝ թուրքերեն ենթագրերով։ Նախապես հրապարակված անոնսը տեղադրվել է «Լույս TV»-ի X սոցիալական հարթակի պաշտոնական էջում։
Հեռուստաալիքը հիմնադրել է պոլսահայ լրագրող Արամ Քուրանը։ Այն գործում է 2019 թվականի հունվարի 6-ից՝ հիմնականում հեռարձակելով արևմտահայերեն և թուրքերեն հաղորդումներ։ Ըստ ալիքի՝ բովանդակության շուրջ 70 տոկոսը հայերեն է, իսկ մնացածը՝ թուրքերեն։
«Լույս TV»-ի ծրագրերը ներառում են տեղեկատվական թողարկումներ, մանկական բովանդակություն, ինչպես նաև հասարակական և մշակութային հաղորդաշարեր։