ԱշխարհՔաղաքականություն

Իրանը պահանջում է առանց որևէ նախապայմանի տարածաշրջանից վերացնել զանգվածային ոչնչացման զենքերը

Նյու Յորքում «ՄԱԿ-ի նպատակների ամրապնդում» նիստում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը պահանջում է առանց որևէ նախապայմանի տարածաշրջանից վերացնել զանգվածային ոչնչացման զենքերը։

Իրանի նախագահը դատապարտել է իսրայելական ռեժիմի գործողությունները պաղեստինցիների դեմ՝ համարելով Գազայում կրակի դադարեցումը որպես համաշխարհային խաղաղության և զարգացման նախապայման։

Ըստ Փեզեշքիանի՝ ոչ մի փաստաթուղթ չի ծառայի խաղաղության և զարգացման երաշխիք՝ առաջ բերելով Գազայում սպանված խաղաղ բնակիչների, պետական ​​ահաբեկչության փաստերը։

Իրանի նախագահը անդրադարձել է Իրանի ներդրմանը տարածաշրջանային կայունության հարցում, ԱՄՆ-ի և դաշնակից երկրների կողմից Իրանի և այլ երկրների հանդեպ միակողմանի պատժամիջոցներին՝ այն համարելով կայուն զարգացման խոչընդոտ։

Շուշան Ասրյան