
Ռուսաստանը դատապարտում է Լիբանանի դեմ իրականացվող հարձակումները
Սեպտեմբերի 23-ին պաշտպանության բանակի հարձակողական գործողության մեկնարկի մասին Իսրայելի ղեկավարության հայտարարության առիթով ՌԴ ԱԳՆ-ն Լիբանանում իրավիճակի կտրուկ վատթարացումը խորը մտահոգություն է համարում։
Մենք խստորեն դատապարտում ենք Լիբանանի դեմ իրականացվող լայնածավալ ռազմական հարձակումները։ Հատկապես կցանկանայինք ընդգծել մեր սկզբունքային դիրքորոշումը խաղաղ բնակիչներին ուղղված անկանոն հարձակումների կտրականապես անթույլատրելիության վերաբերյալ։ Բռնության պարույրը դադարեցնելու հրատապ անհրաժեշտություն կա՝ նախքան իրավիճակը լիովին վերահսկողությունից դուրս կգա։
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պատրաստակամություն հայտնում «համախմբվել միջազգային և տարածաշրջանային գործընկերների հետ՝ նման աղետալի սցենարը կանխելու համար»։
Ռուսական ուժերը սեպտեմբերի 22-ի ուշ երեկոյան վեց օդային ռումբերով հարձակվել են Զապորոժիե քաղաքի վրա, որի հետևանքով վիրավորվել է ինը մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Շուշան Ասրյան