Դիանա Գասպարյանը հրաժարվում է Վաղարշապատի ղեկավարի պաշտոնից
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտարարել է, որ վայր է դնելու իր մանդատը որպես համայնքի ավագանու անդամ և այլևս չի զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը։ Նա նշել է, որ այս որոշումը կայացրել է՝ կյանքում նոր փուլ սկսելու նպատակով՝ կենտրոնանալով ընտանեկան հանգիստ կյանքի, երեխայի դաստիարակության և ընտանիքի ընդլայնման վրա։
Կյանքում ցանկացած փուլ ունի սկիզբ ու ավարտ, և այս պահին ես զգում եմ, որ կյանքիս այս կարևորագույն փուլն ավարտելու և նորը սկսելու ժամանակն է, — նշել է Գասպարյանը։
Դեռևս 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Վաղարշապատի ղեկավարի պաշտոնակատար։ Նրա պաշտոնավարման յոթ տարիները, ըստ իր գնահատականի, եղել են փորձություններով լի, բայց միևնույն ժամանակ՝ հարուստ ձեռքբերումներով։
Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանը նախկինում մեղադրվել է ապօրինի հողատարածքների գնման մեջ։ Իսկ նրա սկեսրայրը՝ Էջմիածնում ապօրինի շինարարություն իրականացնելու։
