Մայր Աթոռը դատապարտում է Գարեգին Երկրորդի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին խստորեն դատապարտել է ՀՀ դատախազության կողմից Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը և նրա ելքը Հայաստանից արգելելը։

Հայտարարության մեջ նշվում է, որ այս գործողությունները անհիմն, անօրինական և քաղաքական բնույթի են, խոչընդոտում են Վեհափառ Հայրապետի հովվապետական գործունեությունը։

Մայր Աթոռը կոչ է անում անհապաղ վերանայել Հայոց հայրապետի, վեց եպիսկոպոսների և քարտուղարի նկատմամբ կայացված որոշումները, քանի որ դրանք պառակտում են հասարակությունը և նվազեցնում պետության վարկն ու հեղինակությունը։