ԽմբագրիցՀայաստան

Այսօր Կոմիտասի 155 ամյակն է

Կոմիտասի դերը հայ ժողովրդի պատմության մեջ կարևոր է և անհամեմատելի։ Նա փրկեց հայկական ժողովրդական երգը մոռացությունից և նոր շունչ տվեց հայ երգարվեստին։

Մենք մեր արժեքներն այդպես էլ մոռացության տված կապրեինք, կամ էլ չէինք նկատի, եթե մի օր լույս աշխարհ չգար Կոմիտասը։ Ինքն էր, ում ձեռքում պիտի հայտնվեր այդ բանալին, ու ինքն էր, որ այն գործածելու ճիշտ ձևը կգտներ։ Ու գտավ։ Նա այն միտքն ուներ, ըստ որի, եթե ժողովուրդն ունի սեփական լեզու, ապա չի կարող ազգային երգ չունենալ։ Այս միտքն է, որ իրեն մղում է երգահավաքության, որի շնորհիվ մոտ 3000 երգ է կարողանում գտնել։ Ցավոք, այդ թվի կեսից քիչն է մեզ հասել՝ մոտ 1200-ը։
Կոմիտասը երգերին տվել է «հայ գեղջուկ երգ» բնութագրումը․ նա երգերը հավաքագրելու մեկնում էր հայկական լեռնաշխարհի անխոտոր գյուղերն ու համայնքները, որտեղ իրեն իրական գոհարներ էիր սպասում։