ԱշխարհՌազմական

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին

Հինգշաբթի կեսօրին Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին։ Հարվածների հետևանքով զոհվել է 23 սիրիացի ևս 8-ը վիրավորվել են, հայտարարել է քաղաքապետ Ալի Ալ-Կասսասը:

Լիբանանի պետական ​​ազգային լրատվական գործակալությունը հաղորդում է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները երեք հրթիռ են արձակել՝ ուղղված Բեյրութի հարավային արվարձանների Ալ-Քաիմ թաղամասի բանուկ խաչմերուկի մոտ գտնվող 10-հարկանի շենքի բնակարանին, որը հայտնի է որպես Դահիե:

Սա խիտ բնակեցված տարածք է, որտեղ հիմնականում «Հըզբոլլահի» անդամներ են ապրում:

Սա Իսրայելի վեցերորդ հարվածն է Բեյրութում այս տարվա ընթացքում։