ՀայաստանՌազմական

Սուրեն Պապիկյանը ծրագրում է այցելել Ֆրանսիա. վերջին այցից հետո պայմանագիր կնքվեց

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջիկայում ծրագրում է այցելել Ֆրանսիա։

Սուրեն Պապիկյանի՝ դեպի Ֆրանսիա այցելությունը 2024 թվականին երրորդը կլինի։ Ընդհանուր առմամբ՝ սա վեցերորդ այցելությունը կլինի դեպի Փարիզ։

Նշենք նաև, որ վերջին 3 հանդիպումներից երկուսում Հայաստանը ռազմական պայմանագրերով է վերադարձել հայրենիք։ Այս տարվա հունիսի 17-ին KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանի այս տարի հրավերով առաջին անգամ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը ժամանեց Հայաստան