
Երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք
Հուլիսի 6-ի առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 07:48-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ կոորդինատներով, 10 կմ խորության վրա։
Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 1․9, իսկ էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը գնահատվել է 2-3 բալ։ Ցնցումները զգացվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք, Ծակքար և Վարդաձոր համայնքներում՝ 2 բալ ուժգնությամբ։