ՀայաստանՊատահար

Վաղ առավոտյան վթար Երևանում․ 31 համարի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից

Այսօր՝ հուլիսի 6-ի առավոտյան, Երևանի կենտրոնական հատվածներից մեկում տեղի է ունեցել ավտովթար՝ ուղևորափոխադրող ավտոբուսի մասնակցությամբ։ Ժամը 09:00-ի սահմաններում թիվ 31 երթուղին սպասարկող քաղաքային ավտոբուսը, որը շարժվում էր Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա, Գայի պողոտայի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց։ Ավտոբուսը բախվել է սկզբում բետոնե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով տուժել են ուղևորներից մի քանիսը։ Նախնական տվյալներով՝ 3 քաղաքացի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նրանց առողջական վիճակի մասին այս պահին տեղեկատվություն չկա։

Տեղում աշխատել են շտապօգնության, ոստիկանության և քննչական խմբի աշխատակիցները։ Դեպքի հանգամանքները դեռևս պարզվում են։ Քննչական մարմինները նախաձեռնվել են քրեական վարույթ, պարզվում է վարորդի, ինչպես նաև տուժածների ինքնությունը։

Նշենք, որ նշված թիվ 31 երթուղին ուղևորներ է տեղափոխում Դավթաշենի 4-րդ թաղամասից մինչև Ջրվեժ թաղամաս։