
Հայաստանն ու Վրաստանը նոր համաձայնագիր են ստորագրել
Հայաստանն ու Վրաստանը նոր պայմանավորվածության են հասել՝ վերաբերող իրենց տարածքում ապօրինի հայտնված քաղաքացիների վերադարձին։ Թբիլիսիում ստորագրվել է երկու երկրների միջև ռեադմիսիայի համաձայնագիր, որը պարզ ձևով նշանակում է՝ եթե որևէ երկրի քաղաքացի հայտնվում է մյուսի տարածքում՝ առանց օրինական հիմքի, նա կարող է վերադարձվել հայրենիք։
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն։ Սա տեղի է ունեցել Սարգսյանի պաշտոնական այցի շրջանակում Թբիլիսի։
Նման համաձայնագրերը հատկապես կարևոր են միգրացիոն հոսքերի, ապօրինի տեղաշարժերի և թմրամիջոցների շրջանառության վերահսկման համատեքստում։
Հիշեցնենք՝ հունիսի վերջին Վրաստանի ՆԳ նախարարը նույնպես այցելել էր Հայաստան՝ քննարկելու այս ու մի շարք այլ խնդիրներ, որոնց թվում էին միգրացիոն քաղաքականությունը, անվտանգային հարցերը և երկկողմ համագործակցության խորացումը։