
Իսրայելն ընդլայնել է հարձակումների մասշտաբը
Իսրայելը հարձակվել է Սիրիայի արևմտյան ափին գտնվող ռուսական զենքի պահեստի վրա: Համացանցում են հայտնվել Սիրիայի առափնյա քաղաքների վրա հարձակման կադրերը:
Ըստ իսրայելական ռազմական աղբյուրների՝ գործողությունը նպատակ ունի խափանել սպառազինության փոխանցումը «Հըզբոլլահին»։
Սիրիական լրատվամիջոցները հայտնել են, որ իրանական բեռնատար ինքնաթիռի ժամանումից հետո հարվածը հասցվել է պահեստին, քանի որ այն կասկածվել «Հըզբոլլահին» զենք մատակարարելու մեջ։
Սրան զուգահեռ՝ իսրայելական ուժերը նաև հարվածներ են հասցրել Բեյրութին։ Իսրայելի բանակը կոչ է արել անհապաղ տարհանել հարավային Լիբանանի ավելի քան 20 քաղաքների բնակիչներին։ Նա հայտարարել է, որ ուժեղացնում է իր գործողությունները «Հըզբոլլահի» դեմ:
Շուշան Ասրյան