ՀայաստանՊատահար

Երրորդ ավտովթարը մեկ շաբաթվա ընթացքում․ Երևանում շտապօգնության մեքենան բախվել է «Mercedes»-ին

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին ժամը 13։00-ի սահմաններում Երևանի Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել։ Բախվել են շտապօգնության և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով երեք մարդ տեղում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց։ Վարորդների վարկածները հակասում են․ շտապօգնության վարորդը պնդում է, որ հիվանդ է տեղափոխել և ձայնային ու լուսային ազդանշանները միացված են եղել, մինչդեռ «Mercedes»-ի վարորդը նշում է, որ ձայնային ազդանշանները չեն գործել։

Հետաքրքրական է, որ սա մեկ շաբաթվա ընթացքում արդեն երրորդ դեպքն է, երբ շտապօգնության մեքենան բախվում է այլ ավտոմեքենաների հետ։ Օգոստոսի 28-ին տեղի ունեցած նման ավտովթարի ժամանակ նույնիսկ պարզվել էր, որ վարորդը եղել է ոչ սթափ։ Այստեղ հարց է առաջանում․ խնդիրը շտապօգնության վարորդների հոգնածության, թե վարելու բավականին հմտություններ չունենալու պատճառով են առաջանում նման խնդիրները։