
Իրանի արտգործնախարարը Բեյրութում է
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այսօր ժամանել է Բեյրութ։ Առաջինը նա այցելել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն, որտեղ հանդիպել է երկրի պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատարի և գործընկերների հետ։ Քննարկվել են Լիբանանի վերջին զարգացումները։
Արաղչին վերահաստատել է Իրանի աջակցությունը Լիբանանի կառավարությանը, ժողովրդին և դիմադրության ուժերին։
Նախարարության խոնակ Իսմայիլ Բաղային X-ի իր էջում հայտնել է Լիբանանին 10 տոննա պարենամթերք և դեղորայք մատակարարելու մասին։ Նա ընդգծել է Լիբանանի ժողովրդի հետ Իրանի համերաշխությունը։
Շուշան Ասրյան