
Իսրայելը պատրաստվում է պատասխանել Իրանի բալիստիկ հրթիռային հարձակմանը
Իսրայելական բանակը պատրաստվում է պատասխանել երեքշաբթի Իրանի բալիստիկ հրթիռային հարձակմանը:
Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել է, որ պատասխանը կլինի «լուրջ և նշանակալի», և որ կարող է հարվածել Մերձավոր Արևելքի ցանկացած կետի։
Ավելի վաղ ԱՄՆ-ն Իսրայելի հետ քննարկել է Իրանի նավթային օբյեկտների վրա Իսրայելի հարվածների հնարավորությունը։ Իսկ դրանից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջարկել էր զերծ մնալ իրանական նավթային օբյեկտների վրա հարձակումից:
Այս հայտարարությունից հետո Իրանը անհանգստություն չի հայտնել իր նավթային օբյեկտներին Իսրայելի հնարավոր հարձակման վերաբերյալ։ Իսկ երեկ Դամասկոսում մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իսրայելի հարձակման դեպքում իր երկրի պատասխանը ավելի ուժեղ է լինելու։ Նա ասել է, որ Իրանը դա ապացուցել է նախկինում և պատրաստ է ևս մեկ անգամ ցույց տալ իր վճռականությունը։
Շուշան Ասրյան