ՀայաստանՌազմական

Երևանում զորամասի կանայք բռնության են ենթարկվել․ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանի N զորամասի կանանց գումարտակում ենթադրյալ բռնության դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Դեպքը լայն արձագանք է ստացել լրատվամիջոցներում և զինծառայողների պաշտպանության խնդրի շուրջ մտահոգություն է առաջացրել հանրության շրջանում։

Ըստ լրատվամիջոցների, զորամասի պայմանագրային զինծառայողը սեպտեմբերի 23–ին ահազանգ է տվել ռազմական ոստիկանություն՝ ներկայացնելով զորամասում տիրող բարձիթողի իրավիճակների և վերադասի կին զինծառայողների կողմից իրեն ու մյուս զինծառայողներին հասցվող հետապնդումների մասին։

Հաղորդվել է, որ մարզումների ընթացքում որոշ հղի զինծառայողներին ստիպել են հագնել զրահաբաճկոն և զենք, վազել զինամթերքով 3-10 կմ։

Նախարարությունից նշում են, որ հաղորդումը ուղարկվել է նախաքննական մարմին և քննությունը շարունակվում է։