ՀայաստանՔաղաքականություն

Իջևանի նախկին քաղաքապետը և որդին ձերբակալվել են կոռուպցիայի կասկածանքով

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայության տեղեկություններով՝ Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն ու նրա որդին ձերբակալվել են՝ քրեական վարույթի շրջանակում։ Վարուժան Ներսիսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։

Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին։

Վարուժան Ներսիսյանը 1999–2011 թվականներին զբաղեցրել է Իջևանի համայնքապետի պաշտոնը և նախկինում ևս մեղադրվել է պաշտոնեական դիրքի չարաշահման և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման համար։ Ըստ նախաքննության՝ նա շահադիտական նպատակներով փորձել է իրենով անել Իջևան քաղաքի կենտրոնում՝ Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասը, այն փոխանցել իրեն փոխկապակցված անձանց, և այդ եղանակով մի շարք հողեր իրենով արել։

Այժմ հայտնի չէ նույն, թե այլ գործի շրջանակներում է նրան մեղադրանք առաջադրվել, որովհետև երկու դեպքում էլ մեղադրանքները նույնն են։

Հարկ է նշել, ոև Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 28-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը, ըստ որի Վարուժան ներսիսյանից պետք է առգրավվեր 5 անշարժ գույք և դրամական միջոցներ։