Հայաստանում խոշոր ընկերությունների տուգանքները կբարձրացվեն, եթե չհրապարակեն ֆինանսական հաշվետվություններ։ Առաջարկով նախատեսվում է ուշացման դեպքում սահմանել 150 հազար և 1,5 մլն դրամ, իսկ մեկ ամիս կրկին ուշացնելու դեպքում՝ 3 մլն դրամ։ Նախագիծը առաջարկել է Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում։