Հայաստանի ծանրորդները հաջողություն են գրանցել Եվրոպայի առաջնությունում
Հայաստանը Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների ծանրամարտի առաջնությունում մեդալներ է նվաճել։
Կանանց հավաքականի անդամ, 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 85, 89 և 91 կգ՝ արժանանալով ոսկե մեդալի։ Հրում վարժությունում նա բարձրացրել է 112, 116 և 123 կգ՝ կրկին գրավելով առաջին տեղը։ Երկամարտում գրանցած 214 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն։
Մեր տղամարդկանց հավաքականը ևս աչքի է ընկել հաջողություններով. Մ23 տարեկանների 60 կգ քաշային կարգում պոկում վարժությունում ոսկե փոքր մեդալը նվաճեց Գառնիկ Չոլակյանը՝ 120 կգ արդյունքով, իսկ արծաթե փոքր մեդալը՝ Սեյրան Խուդանյանը՝ 115 կգ արդյունքով։
Առաջնությունն ընթանում է Ալբանիայի Դուրես քաղաքում։
