ԱշխարհՀայաստանՏեխնոլոգիա

OpenAI-ը սահմանափակում է ChatGPT-ի օգտագործումը իրավական և բժշկական ոլորտներում

Արհեստական բանականության ոլորտի առաջատար OpenAI ընկերությունը նոյեմբերի 1-ից փոխել է իր ծառայությունների օգտագործման քաղաքականությունը՝ արգելելով ChatGPT-ի միջոցով իրավաբանական և բժշկական խորհրդատվություն ստանալ։  

Ըստ ընկերության պաշտոնական հաղորդագրության՝ այս կարևոր քայլը նպատակ ունի կանխելու սխալ կամ պոտենցիալ վտանգավոր խորհուրդների տարածումը առողջության և օրենքի հետ կապված զգայուն հարցերում։ OpenAI-ը կրկին շեշտում է, որ ChatGPT-ն նախատեսված է բացառապես կրթական և տեղեկատվական նպատակների համար և չի կարող որևէ դեպքում փոխարինել որակավորված իրավաբանի կամ բժշկի մասնագիտական կարծիքին։  

Միաժամանակ հստակեցվել է օգտատերերի պատասխանատվության շրջանակը՝ հայտարարելով, որ ChatGPT-ի միջոցով ստացված տվյալները չպետք է օգտագործվեն որպես որոշման հիմնարար կամ միակ հիմք իրավական կամ բժշկական բնույթի իրավիճակներում։  

Չնայած փոփոխությունը ուժի մեջ է մտել նշված ժամկետից, և տարածվում է բոլոր օգտատերերի վրա, փորձնական հարցումների դեպքում ծրագիրը շարունակում է զգուշացնել հնարավոր վտանգների մասին և խորհուրդ տալ դիմել մասնագետի, ինչը նախկինում ևս առկա էր. ուստի, կարգավորումների փոփոխությունը դեռևս չունի տեսանելի և արմատական ազդեցություն։