Վահե Սուքիասյանը՝ Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն, Տիգրան Համբարձումյանը՝ մինչև 14 տարեկանների փոխչեմպիոն
Հայաստանի շախմատի պատանի ներկայացուցիչները հաջողությամբ են հանդես եկել 2025 թվականի Եվրոպայի առաջնությունում՝ նվաճելով բարձր արդյունքներ երկու տարիքային խմբում։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ Վահե Սուքիասյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն։ Նա 9 հնարավորից հավաքել է 7 միավոր, կիսել 1-3-րդ տեղերը և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել առաջին հորիզոնականը։
Մինչև 14 տարեկանների մրցաշարում Տիգրան Համբարձումյանը դարձել է փոխչեմպիոն։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր, կիսել 1–2-րդ տեղերը և լրացուցիչ ցուցանիշներով գրավել երկրորդ հորիզոնականը։
Ֆեդերացիան հրապարակել է նաև մրցանակաբաշխության լուսանկարներ՝ շնորհավորելով պատանի շախմատիստներին բարձր արդյունքների համար։
