ՀայաստանՍպորտ

Էլինա Ավանեսյանը դուրս մնաց Չինաստանի բաց առաջնության հետագա պայքարից

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Չինաստանի բաց առաջնության 1/32 եզրափակչում պարտվեց ուկրաինացի Յուլիա Ստարոդուբցևային։

Աշխարհի 47-րդ ռակետը 3:6, 1:6 հաշվով պարտվեց 115-րդ ռակետին ու դուրս մնաց հետագա պայքարից։ 

Դիմակայությունը տևեց 1 ժամ 32 րոպե։

Չինաստանի բաց առաջնությունում Ավանեսյանը հաղթել էր Էմինա Բեկտաշին (6:2, 7:5) և Կարոլին Դոլեիդեին (6:3, 5:7, 6:2):