Կարեն Խաչանովը քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց
Պեկինում ընթացող ATP-500 մրցաշարում հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը 1/8 եզրափակչում առավելության հասավ արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի նկատմամբ։
Աշխարհի 27-րդ ռակետ Խաչանովը 7։6, 7:6 հաշվով հաղթեց Սերունդոլոյին ու նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր։
Դիմակայությունը տևեց 2 ժամ 9 րոպե։
Քառորդ եզրափակչում Կարեն Խաչանովը սեպտեմբերի 30-ին կմրցի Տալոն Գրիեկսպոր — Կառլոս Ալկարաս զույգի հաղթողի դեմ։