Թուրքիան պատրաստվում է բացել Ալիջան սահմանային անցակետը
Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Հայ-Թուրքական սահմանային անցակետը կբացվի խաղաղության գործընթացից հետո։
Ուրալօղլուն նշել է, որ անցակետի համար նախապատրաստական աշխատանքները ավարտված են, ներառյալ կամրջի ներկայիս վիճակի գնահատումն ու վերականգնումը։ Նոր անցակետը կստեղծի արդյունավետ առևտրային ուղի, կկրճատի ծախսերն ու հեռավորությունները և կմիացնի Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը՝ ամրապնդելով տարածաշրջանային առևտրային կապերը։ Նախարարը ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախաձեռնություններն անցակետի բացման համար կարևոր են, և դրանք խթան կհանդիսանան ինչպես առևտրային, այնպես էլ լոգիստիկ զարգացման համար։
Կարսի գիծը, ըստ Ուրալօղլուի, տարածաշրջանի ապագայի համար կենսական նշանակություն ունի, իսկ նոր ենթակառուցվածքները կհեշտացնեն ապրանքափոխադրումները և կապերի ընդլայնումը տարածաշրջանում:
