ՀայաստանՊատահար

Զովունիում մարիխուանայի փաթեթ տեղադրելու մեղադրանքով կան ձերբակալվածներ

Կոտայքի մարզի Զովունի գյուղում ոստիկանությունը բացահայտել է թմրամիջոցների շրջանառման դեպք, որի շրջանակներում երկու երիտասարդ ձերբակալվել է՝ թմրամիջոցների շրջանառության, տարածման կասկածանքով։

Ինչպես հայտնում է ոստիկանությունը, որ համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին են տեղափոխվել 26-ամյա երկու երիտասարդ՝ Աբովյան քաղաքի և Բյուրեղավան համայնքի բնակիչներ:

Աբովյանցու խուզարկության ընթացքում հայտնաբերվել է 14 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը մոտ 27 գրամ է. վերջինս ընդունել է, որ փաթեթների պարունակությունը մարիխուանա է: Երիտասարդը նշել է, որ թմրամիջոցները ձեռք է բերել համացանցի միջոցով և պետք է գումարի դիմաց դրանք տեղադրեր Զովունիում։

Մյուս երիտասարդի՝ բյուրեղավանցու խուզարկության ընթացքում հայտնաբերվել է նաև ծալովի դանակ: Ոստիկանության հաղորդմամբ՝ ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը արդեն ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ շարունակվելու է քննությունը։

Մարինա Գրիգորյան