Հայաստան

Արայիկ Հարությունյանը կգործուղվի Մոսկվա՝ մասնակցելու Նիկիտա Սիմոնյանի հուղարկավորությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 26–27-ին կգործուղվի Մոսկվա՝ մասնակցելու Նիկիտա Սիմոնյանի հուղարկավորությանը։

Որոշման համաձայն՝ Արայիկ Հարությունյանի գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կհատուցվեն սահմանված կարգով, ներառյալ ներկայացուցչական միջոցները և օրապահիկը։ Վերադարձից հետո նա երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվությունները կառավարությանը և ԱԳ նախարարությանը։

Այսօր Մոսկվայում Սիմոնյանի հոգեհանգիստն էր ։

Նիկիտա Սիմոնյանը սովետական ֆուտբոլի ամենահայտնի անուններից էր, «Սպարտակի» լեգենդ և երկար տարիների փոխնախագահ։ Սիմոնյանը հայկական արմատներ ուներ, և նրա մահվան կապակցությամբ Հայաստանը պետական մակարդակով կհայտնի իր հարգանքն ու մասնակցությունը։