
Վերանորոգվում են Երևանի ցայտաղբյուրները
Երևանի քաղաքապետարանը հայտնել է մայրաքաղաքի ցայտաղբյուրների վերանորոգման մասին։
Ըստ քաղաքապետարանի՝ բակային տարածքներում նախատեսվում է 2000-ից ավելի ցայտաղբյուրի վրա կոճակային փականներ տեղադրել։ Քաղաքի կոլորիտը պահպանելու նպատակով կենտրոնական փողոցներում և զբոսաշրջային վայրերում ցայտաղբյուրները փականներ չեն ունենա։
Վարչապետ Փաշինյանը դեռ վաղ է անդրադարձել ՀՀ-ում ջրի խնայողությանը՝ ընդգծելով մայրաքաղաքի ցայտաղբյուրները։
Փողոցների ցայտաղբյուրներին պետք է փականներ դրվեն, ջրի խնայողություն պետք է լինի ամեն օր բոլոր ոլորտներում։
Մայրաքաղաքի ցայտաղբյուրները վերանորոգում է ЕVE Capital ընկերությունը՝ Կենտրոն վարչական շրջանի աջակցությամբ։
Շուշան Ասրյան