Հայտնի են 2026 թվականի Հայաստանի շախմատի չեմպիոնները
Հայաստանի շախմատի ֆեդերացիան տեղեկացրել է, որ 2026 թվականի Հայաստանի շախմատի առաջնությունների հաղթողները պարզ են դարձել։ Կանանց առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճել է Անահիտ Մկրտչյանը՝ 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր։
Տղամարդկանց առաջնությունում լավագույնը կրկին գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանն է։ Նա 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և երկրորդ անգամ իր կարիերայում դարձել Հայաստանի չեմպիոն։ Մանուէլ Պետրոսյանը նախկինում ՀՀ չեմպիոն էր դարձել նաև 2022 թվականին։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին՝ ժամը 15:00-ին, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի է ունեցել Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների բարձրագույն խմբի մրցաշարերի բացման արարողությունը։ Առաջին խաղափուլը մեկնարկել է հունվարի 13-ին՝ ժամը 15:00-ին։
Մրցաշարի վերջին փուլից առաջ տղամարդկանց առաջնության առաջատարներն են եղել Մանուէլ Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը և Արթուր Դավթյանը, իսկ կանանց առաջնությունում առաջատարներն են եղել Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը։
