Կրակոցներ Գուգարքում․ պարզվել են հանգամանքները

Փետրվարի 2-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հունվարի 31-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Գուգարք գյուղի սկզբնամասում գտնվող ռեստորանի և հարակից գազալցակայանի տարածքից կրակոցի ձայներ են լսվել։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ռեստորանի տարածքում կրակոց է արձակել և այդ կերպ հասարակական կարգը խախտել ռեստորանը շահագործող անձը՝ Վանաձորի բնակիչ 54-ամյա տղամարդը։

Բացատրական աշխատանքի ընթացքում նա հայտնել է, որ իրեն պատկանող հրացանով սատկացրել է շուն։ Պարզվել է նաև, որ շունը պատկանել է գազալցակայանի աշխատակից 36-ամյա տղամարդուն։

Կազմված փաստաթղթերը և 54-ամյա տղամարդը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։