Պաշտոնատար անձը մեղադրվում է ադամանդների ներմուծման դիմաց կաշառք ստանալու մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցած տեղեկություններով՝ Էկոնոմիկայի նախարարության համապատասխան վարչության պաշտոնատար անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորություններ, տնտեսվարողի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք է ստացել։

Մասնավորապես, Հնդկաստանից Հայաստան բնական մշակված ադամանդների ներմուծման համար պետական վերահսկողական ակտ կազմելու գործընթացում խոչընդոտներ չստեղծելու և ներմուծման ընթացքն արագացնելու նպատակով անձը 2025 թվականի մայիսի 13-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տնտեսվարողից ստացել է կաշառք։

Կոմիտեի փոխանցմամբ՝ նախաքննությունն ավարտվել է, և գործի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին։

Մարինա Գրիգորյան