100-ամյա քաղաքացիները կստանան ֆինանսական աջակցություն
Կառավարությունը հավանություն տվեց նախագծին, որի համաձայն 100 տարին լրացած բոլոր քաղաքացիները կստանան 1 մլն դրամ միանվագ աջակցություն:
Փետրվարի 5-ին կայացած կառավարության նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով՝ աջակցությունը կտրամադրվի բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց բնակության վայրից:
Հիշեցնենք, որ նման աջակցություն ստացել էին միայն Երևանում հաշվառված 100-ամյա քաղաքացիները, սակայն այժմ վճարումը հնարավոր կլինի 100 տարին լրացած բոլոր կենսաթոշակառուների և նպաստառուների համար՝ հաջորդ ամսվա կենսաթոշակի կամ նպաստի հետ միասին: Միաժամանակ քաղաքացիները, ովքեր արդեն ստացել են գումարը, կրկին չեն ստանա։
Կառավարության գնահատմամբ՝ 2026 թվականին ծրագրի շահառու կլինի 71 քաղաքացի, իսկ անհրաժեշտ 42 մլն դրամը կկազմվի սոցիալական պաշտպանության ոլորտի նախատեսված միջոցներից։

