Մեկնարկել են Ձմեռային Օլիմպիական խաղերը
Փետրվարի 6-ին պաշտոնապես մեկնարկեցին 25-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերը։
Հիմնական հանդիսավոր միջոցառումն անցկացվեց Միլանի հայտնի «Սան Սիրո» մարզադաշտում։ Միաժամանակ միջոցառումներ են կազմակերպվել նաև Կորտինայում:
Բացմանը մասնակցել են համաշխարհային ճանաչում ունեցող արտիստներ, այդ թվում՝ իտալացի երգիչ Անդրեա Բոչելլին և փոփ-արտիստ Մարիա Քերին։
Հայկական դրոշը շքերթին ներկայացրել են գեղասահքի սպորտային զույգը՝ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը:
Հայաստանը խաղերին կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը:
Խաղերին ընդհանրապես մասնակցում է շուրջ 3000 մարզիկ՝ ավելի քան 90 երկրից:
Օլիմպիական խաղերը կտևեն մինչև փետրվարի 22-ը:

