Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցը վերածվել է ռեսուրս-կենտրոնի
Կառավարության որոշմամբ՝ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը պաշտոնապես վերանվանվել է՝ դառնալով «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ:
Այս փոփոխությունը նպատակ ունի ընդլայնելու կենտրոնի գործունեության շրջանակը։
Գործունեության հիմնական առարկան մնում է հատուկ կրթության կազմակերպումը՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար, ինչպես նաև մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության տրամադրումը:
Նոր կարգավիճակով կենտրոնը կկարողանա տրամադրել նաև մանկավարժահոգեբանական աջակցություն այլ ուսումնական հաստատություններում սովորող լսողության խնդիրներ ունեցող երեխաներին, նրանց ծնողներին։
Նշվում է, որ այս ձևաչափը հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել պետական ռեսուրսները՝ կանխելով կառույցների գործառույթների կրկնությունը

