Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալները հանդիպել են

Այսօր Ժնևում՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդ-ի 61-րդ նստաշրջանի շրջանակներում, հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի միջև։ Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարությունից։

Հանդիպումը կայացել է քաղաքական բարձր մակարդակով նախորդած շփումների շարունակությամբ։ Կողմերը վերահաստատել են երկխոսության պահպանման կարևորությունը և անդրադարձել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։

Նշենք, որ Ժնևում է նաև Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ։ Նա նաև մասնակցել է Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածին՝ հանդես գալով ելույթով։

Մարինա Գրիգորյան