Հայաստանում ո՞ր ապրանքներն են թանկացել, որո՞նք էժանացել 2021-2025 թվականներին

2025 թվականին Հայաստանում պարենային 12 հիմնական ապրանքախմբից 9-ում արձանագրվել է գնաճ։ Ամենաշատ աճը գրանցվել է ձկան և ծովամթերքի (18.1%), սուրճի, թեյի և կակաոյի(13.2%), յուղերի և ճարպերի (12.3%), բանջարեղենի (10.7%) և ոչ ալկոհոլային խմիչքների (9.6%) խմբերում։ Մրգերի գները աճել են 6.9%-ով, հացաբուլկեղենի և ձավարեղենի գները 3.2%-ով, մսինը՝ 2.2%-ով, իսկ հրուշակեղենինը՝ 0.3%-ով։

Մինչդեռ որոշ ապրանքներ էժանացել են. շաքարավազը՝ 4.5%-ով, կաթնամթերքը՝ 0.5%-ով, պանիրը և ձուն 0.4%-ով։ Հատկանշական է, որ հացաբուլկեղենի գնի աճի պայմաններում ներմուծված ցորենի գինը բարձրացել է 28%-ով և կազմել 96.4 դրամ 1 կգ-ի համար։

2021–2025 թվականների ընթացքում զգալի աճ է գրանցվել նաև հետևյալ ապրանքների գների մեջ․

— Հաց (1 կգ)՝ 524 → 612 դրամ

— Մակարոնեղեն՝ 643 → 799 դրամ

— Տավարի միս՝ 2 920 → 3 863 դրամ

— Կարմրախայտ՝ 2 673 → 3 387 դրամ

— Կաթ՝ 441 → 533 դրամ

— Պանիր՝ 2 335 → 2 514 դրամ

— Խնձոր՝ 579 → 650 դրամ

— Կարտոֆիլ՝ 253 → 320 դրամ,

— Լոլիկ՝ 744 → 873 դրամ

Միաժամանակ որոշ ապրանքների գները էժանացել են․

— ձու (10 հատ)՝ 806 → 750 դրամ,

— բուսական յուղ՝ 1 150 → 650 դրամ,

— կաղամբ՝ 228 → 196 դրամ,

— շաքարավազ՝ 406 → 368 դրամ։