
Երևանը կհամալրվի նոր ավտոբուսներով
Հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ամբողջությամբ ներդրման նախօրեին Երևանի քաղաքապետարանը համալրում է հանրային տրանսպորտի պարկը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նոր ավտոբուսների և տրոլեյբուսների ձեռք բերման մասին։
Այս տարի համայնքային բյուջեի միջոցներով ձեռք ենք բերել 171 նոր 8.6 մետրանոց ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս:
Հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգը կներդրվի նաև Երևանի մետրոպոլիտենում․ ժետոնով սպասարկումը կդադարեցվի մինչ այս ամսվա վերջ։
Ըստ քաղաքապետարանի՝ ոլորտային բարեփոխումները միտված են անվտանգ, հասանելի ու հարմարավետ տրանսպորտային համակարգ ունենալուն: Սրան զուգահեռ չեն դադարում մետրոյի կայարանների հերթերը։
Շուշան Ասրյան