
Lonely Planet-ը Հայաստանը ճանաչել է 2025 թվականի լավագույն 10 զբոսաշրջային ուղղություններից
“Lonely Planet” (www.lonelyplanet.com) հայտնի զբոսաշրջային կայքը Հայաստանը ճանաչել է 2025 թվականի լավագույն 10 զբոսաշրջային ուղղություններից։
Կայքում ներկայացվել են հայկական խոհանոցը, Հայաստանի զբոսաշրջային քաղաքները և պատմամշակութային վայրերը։
2023 թվականին Հայաստանը Forbes-ի վարկանիշային ցուցակում էր՝ որպես տարվա տուրիստական լավագույն ուղղություններից մեկը։
Անվտանգության մակարդակով մայրաքաղաք Երևանը 21-րդ տեղում է աշխարհի անվտանգ քաղաքների վարկանիշում՝ առաջ անցնելով Բաքվից և Թիֆլիսից։
Շուշան Ասրյան