
Երևանի քաղաքապետը պարգևատրել է Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանին, Արթուր Դավթյանին, Մալխաս Ամոյանին և Վարազդատ Լալայանին։
Երևանի քաղաքապետարանը մեծ կարևորություն է տալիս սպորտին և առողջ ապրելակերպին։ Դրանով են պայմանավորված ոչ միայն մարզադպրոցների վերակառուցումներն ու հիմնանորոգումները, բակային տարածքներում սպորտով զբաղվելու հարմարավետ պայմաններ ստեղծելը, այլ նաև տարատեսակ սպորտային միջոցառումների անցկացումը, որոնց մասնակցում են բազմաթիվ մարզիկներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։
Հայ մարզիկները «Փարիզի Օլիմպիական խաղերից» վերադարձել են արծաթե և բրոնզե մեդալներով։
Շուշան Ասրյան