
Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը 10 տարվա ընթացքում նվազել է
Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարիների ընթացքում նվազել է 26․4 տոկոսով։
Ամենամեծ անկումն ունեցել է Գեղարքունիքի մարզը։ Այնտեղ գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը նվազել է 39 տոկոսով։
Այս ցուցանիշը Հայաստանի մարզերի ու Երևանի քաղաքի համար վերջին 10 տարիներին նվազել է՝ բացի Արմավիրի մարզից։
Արմավիրի մարզում բարձրացել է գլխաքանակի թիվը 0․6 տոկոսով։ Ամենափոքր անկումն ունեցել է քաղաք Երևանը։