
Այս տարվա համեմատ հաջորդ տարի պետբյուջեից ՆԳՆ հատկացումները նախատեսվում է ավելացնել 18 տոկոսով
Այսօր ԱԺ նիստում քննարկվել են Ներքին գործերի նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:
Փոխնախարար Արփինե Սարգսյանն նշել է, որ 2025 թ. պետական բյուջեի նախագծով ՆԳ նախարարության ընդհանուր հատկացումները կազմում են 105 մլրդ դրամ։
2024 թ. պետական բյուջեի նախնական քննարկումներին ՆԳՆ ընդհանուր հատկացումները կազմել են 89,484.7 մլն դրամ:
Եկող տարվա համար նախարարության հատկացումները 18 տոկոսով ավելի են այս տարվա համեմատ։
Փոխնախարարի խոսքով՝ նախարարությունը գալիք տարում կիրականացնի 6 ծրագիր։
Նախորդ տարի քննարկվել էր 2024 թվականին ոստիկանության զորքերի փոխարեն ոստիկանության գվարդիա ստեղծելու հարցը։ Ոստիկանության գվարդիա ձևավորելու հարցին այսօրվա քննարկումներին ևս անդրադարձ է եղել։ Նշվել է, որ հատկացումներ կտրվեն ոստիկանության գվարդիայի ձևավորման ընթացիկ և կապիտալ ծախսերի համար։
Շուշան Ասրյան